Իրանի դեսպան. Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը
Քաղաքական
17:54 26/03/2024
Տարածաշրջան

Իրանի դեսպան. Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը

Ռուսաստանում Իրանի դեսպանը «3+3» ձևաչափն ամենաօգտակարն է համարում Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար։ Այս մասին Քազեմ Ջալալին հայտնել է News.ru-ին տված հարցազրույցում։

«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև այս տարի»,-ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա դրա մասնակիցը։

Իրանի դեսպանը հիշեցրել է, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը անցկացվել է Թեհրանում անցած տարի։  Ջալալին այն հաջողված է համարել։

Նա հավելել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլ նաև ուժեղացնում է էսկալացիան Հարավային Կովկասում։

«Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը։ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանն  այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, և ոչ թե  թե որոշ երկրներ»,-ասել է դեսպանը։

Placeholder
Իրանի դեսպան. Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը