Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է.Անդրեյ Տերեխով
Սպորտ
21:09 27/03/2024
Աշխարհ

Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է.Անդրեյ Տերեխով

Շախմատի գիտակ Անդրեյ Տերեխովը վերջերս հեղինակել է «Հայկական շախմատի հրաշքը» հոդվածը, որում գրել է․

«Հայաստանի հավաքականը 21-րդ դարում շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակների թվով առաջատար է։ Հայ շախմատիստները ոսկե մեդալներ են նվաճել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին։

2022 թվականին, նույնիսկ այն բանից հետո, երբ առաջատար Լևոն Արոնյանը հեռացավ թիմից, նրանք Ուզբեկստանի հավաքականի հետ հավասար միավորներ հավաքեցին և նվաճեցին Օլիմպիադայի արծաթե մեդալներ»։

Armsport.am-ի փոխանցմամբ հոդվածում Տերեխովը պատմում է, թե ինչպես է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարողացել նման հաջողությունների հասնել։

«Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է և այն քիչ երկրներից է, որը դպրոցներում շախմատի դասերը պարտադիր է դարձրել։ Հայաստանում ոչ թե շատ են զուտ շախմատիստները, այլ շատ են գերազանց շախմատիստները:

2020 թվականին Հայաստանը 6-րդն էր աշխարհում՝ ելնելով լավագույն տասնյակի շախմատիստների միջին վարկանիշից։

Ինչպե՞ս է շախմատն այդքան հայտնի դարձել ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող այս փոքրիկ երկրում»,- գրել է շախմատի պատմաբանը և դիտարկումներ արել, թե որն է հնամենի ժողովրդի շախմատային հրաշքի գաղտնիքը՝ գնալով հայոց պատմության ամենասկիզբը։

Placeholder
Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է.Անդրեյ Տերեխով