«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը վաճառվել է 718 հազար դոլարով
Մշակույթ
17:58 27/03/2024
Աշխարհ

«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը վաճառվել է 718 հազար դոլարով

Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել հոլիվուդյան ֆիլմերի դեկորներն ու զգեստները։ TMZ  հաղոդմամբ, ամենաթանկարժեք լոտերից մեկը եղել է «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհու՝ Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը, որն արժեցել է 718,750 դոլար։

Աճուրդի է հանվել նաև Ռոուզի վարդագույն և սպիտակ զգեստը, որը նա կրել է նավի խորտակման ժամանակ։ Զգեստը վաճառվել է 125 հազար դոլարով։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, աճուրդի են հանվել նաև այլ հայտնի դեկորներ։ Օրինակ, Ջեք Տորենսի կացինը Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմից վաճառվել է 125 հազար դոլարով, իսկ Ինդիանա Ջոնսի մտրակը` 500 հազար դոլարով։

Placeholder
«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը վաճառվել է 718 հազար դոլարով