«Հրապարակ». ԿԳՄՍՆ պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ
Օրվա մամուլ
09:10 28/03/2024
Հայաստան

«Հրապարակ». ԿԳՄՍՆ պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սևեռումը հասել է Դիլիջան։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Այս «խաչասերման» հետևանքով պետք է առաջանա Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջը։

Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը և կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ԿԳՄՍՆ պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ