Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
Տնտեսություն
11:52 28/03/2024
Հայաստան

Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին

«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 %-ի մասով»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ հաշվարկվում է տարվա ամբողջ գումարը, որը կազմել է 1 մլրդ 51 մլն դրամ, որի 50 %-ը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մնացած մասը՝ 6 համայնքներին։

«Այս որոշման արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 մլն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 մլն դրամ,  Կապանը՝ 251 մլն, Վարդենիսը՝ 185 մլն, Ալավերդին՝ 246 և Ծաղկաձորը՝ 85 մլն դրամ»,-հայտնեց Սանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ըստ կարգավորումների, հատկացվող գումարը 2021 թվականին հանքշահագործող ընկերությունների վճարած 52 մլրդ դրամ ռոյալթիների 2%-ն է։
 

Placeholder
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին