Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Սպորտ
18:53 28/03/2024
Հայաստան

Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով

Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին գրում է «Արմսպորտ»-ը։

Մարսել քաղաքը ավելի քան հազար նավակների ուղեկցությամբ ջահը կողջունի Միջերկրական ծովով անցնելու ընթացքում:

Միջոցառումը կտևի մոտավորապես հինգ ժամ: Տեղերը սահմանափակ են, ցանկացողների համար հատկացված է ընդամենը 1024 տեղ: Արարողությանը ականատես դառնալու համար պետք է գրանցվել 15 օր առաջ։

 

Placeholder
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով