Թուրքիան նույն հաջողությամբ քննություն կհանձնի Գազայում, ինչպես Ղարաբաղում. Էրդողան
Քաղաքական
22:54 29/03/2024
Աշխարհ

Թուրքիան նույն հաջողությամբ քննություն կհանձնի Գազայում, ինչպես Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններում և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Ստամբուլում կայացած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, մինչև պաղեստինցիները չստանան ազատություն, չվերադարձնեն օկուպացված հողերը և չստեղծեն անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմի մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար։

«Թուրքիան նույն հաջողությամբ քննություն կհանձնի Գազայում, ինչպես Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,-ընդգծել է թյուրքական պետության ղեկավարը։

Placeholder
Թուրքիան նույն հաջողությամբ քննություն կհանձնի Գազայում, ինչպես Ղարաբաղում. Էրդողան