Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը և գործնական պարապմունքները երկրի զինված ուժերի ստորաբաժանումներում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նա նշել է մարտական պայմաններում անցկացվող վարժանքների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա և ծառայության համար ընդունված այլ մարտական տեխնիկա։
Նշվում է, որ զինվորականներին հանձնարարված է զորամասերում պահպանել մարտական պատրաստվածության բարձր մակարդակ։