«Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը
Օրվա մամուլ
09:14 30/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։ Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման և կառավարման համար։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տա- րի, և վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։ Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած և հողին հավասարվող ռեյտինգի մասին, և եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միևնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի և անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։ Փաշինյանը և նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։

Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչև 2024 թվականի հունիս։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել դեպի նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն վախը, որ չի արժանանա հանրության քվեին, նրան հետ պահեց այդ քայլից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը