Ի՞նչ են տեսել վերջին օրերին ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին. Լրագրողներին պատմել է պետքարտուղարության խոսնակը
Քաղաքական
12:20 02/04/2024
Տարածաշրջան

Ի՞նչ են տեսել վերջին օրերին ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին. Լրագրողներին պատմել է պետքարտուղարության խոսնակը

«Շաբաթավերջին մենք տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել, զորքերի կամ զինտեխնիկայի արտասովոր տեղաշարժեր չկան՝ չնայած այդ հայտարարություններին»,-այս մասին հայտարարել էԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Ադրբեջանի հայտարարության ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցին։

«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանության կամ ռազմական գործողությունների դեմ: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Եվ ինչպես բազմիցս հայտարարել եմ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցություններն են»,-ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:

ՀՀ ՊՆ-ն հայտարարությունը որակել է ապատեղակատվություն, նաև ընդգծել, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը:
 

Placeholder