Ի՞նչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը
Առողջություն
16:25 02/04/2024
Հայաստան

Ի՞նչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը

Հայտնի բժիշկ՝ օրթոպեդ - վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը ներկայացրել է մի քանի տարբերակ, թե ինչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը։

Այս դեպքում կա 3 տարբերակ.

1-ին տարբերակը լավագույնն է
Ժամանակի ընթացքում  հնարավոր է, անգամ առանց որևէ բուժման, նկատվի  բարելավում:

2-րդ տարբերակ
Եթե ճողվածքը չբուժեք, ապա ժամանակի ընթացքում վիճակը կարող է էլ ավելի վատանա, ախտանշանները զարգանան և, եթե ինչ-որ պահի հիվանդը կարող է չունենալ վիրահատական բուժմանը համապատասխանող ախտանիշներ, ապա ժամանակի ընթացքում դրանք կարող են ի հայտ գալ:

3-րդ տարբերակ.
Եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը,  հնարավոր է օրգանիզմը ինչ-որ չափով փորձի ընտելանալ, որևէ զարգացում չլինի, ցավը որոշ ժամանակ անցնի, սակայն նորից վերադառնա և այդպես շարունակ՝ նման արատավոր շրջանի։

Բժիշկն ընդգծում է՝  միջողային սկավառակի ճողվածքն ամեն դեպքում անհրաժեշտ է բուժել, ապրել առանց հենաշարժողական համակարգի խնդիրների և առողջ ապրելակերպով: 

Բժիշկ Մոմջյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև միջողային սկավառակի ճողվածքի ախտանիշները.

Ցավ վերջույթներում, ուսերում կամ կրծքավանդակում

. ողնաշարի շարժունակության նվազում
. ոտքերի կամ ձեռքերի մկանների զգայունության նվազում և թուլություն
. նյարդաբանական խանգարումներ՝ գլխացավեր, անքնություն, արյան ճնշման փոփոխություններ, թուլություն, գլխապտույտ
. միզասեռական համակարգի և աղիների ֆունկցիաների խանգարումներ և այլն։

Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:

Placeholder
Ի՞նչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը