Իսրայելցիները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ», քաշքշոց է տեղի ունեցել
Իրավունք
17:21 03/04/2024
Աշխարհ

Իսրայելցիները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ», քաշքշոց է տեղի ունեցել

Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել  Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։

«Հայոց Երուսաղեմը հայկական է մնալու»,- նշված է Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնության էջում։ 

Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանն իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում:  «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր էր կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։

2023-ի նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ էր ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին տորագրված համաձայնագիրը։ Դրանից հետո իրավիճակը «Կովերի պարտեզում պարբերաբար սրվում է։ 

Placeholder
Իսրայելցիները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ», քաշքշոց է տեղի ունեցել