Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ
Քաղաքական
11:27 03/04/2024
Աշխարհ

Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։

Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմփինգ անում: Ինչո՞ւ են հնագույն հայկական քաղաքակրթությունը` եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ գոյություն ունեցած մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, համեմատում Եվրամիության հետ, որը ներկայում իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր», - «Звезда»,-ին ասել է Զախարովան։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ են, դրանք հազարամյա պատմություն ունեն»,- նշել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին  Արևմուտքում արդեն ոչ ոք չի խոսում լրջորեն»։

Նրա խոսքով,  ԵՄ-ն «բացարձակ ամորֆ, թույլ կամք ունեցող, փլուզվող կառույց է»: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ ԵՄ-ի վիճակն ամբողջությամբ տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, հասարակական և իրավական ցուցանիշները:

Զախարովան նշել է, որ հիմա հազարամյա  պատմությամբ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը խնդրում է հարաբերություններ ստեղծի «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»։

Placeholder
Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ