Ռոնալդուի մահճակալը բարեգործական աճուրդի կհանվի
Սպորտ
20:41 03/04/2024
Հայաստան

Ռոնալդուի մահճակալը բարեգործական աճուրդի կհանվի

Սլովենիայի հյուրանոցներից մեկը որոշել է բարեգործական աճուրդի հանել մահճակալը, որի վրա քնել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ռոնալդուն Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում էր Պորտուգալիայի հավաքականի հետ, որը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացրել։ Թիմը հանգրվանել է «Գրանդ Պլազա» հյուրանոցում։ Նրա ներկայացուցիչը հաստատել է, որ այն մահճակալը, որի վրա քնել է Ռոնալդուն, աճուրդի կհանվի բարեգործական նպատակով։ Հաղորդվում է, որ մեկնարկային գինը կլինի 5 հազար եվրոյից մի փոքր ավելի։

 

Placeholder
Ռոնալդուի մահճակալը բարեգործական աճուրդի կհանվի