Երևանում մեկնարկել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը
Սպորտ
20:38 04/04/2024
Հայաստան

Երևանում մեկնարկել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ այսօր տրվել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ, հյուրեր:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է, որ հերթական անգամ Երևանը դառնում է սպորտային մայրաքաղաք. «Ուրախ եմ, որ համաշխարհային սպորտային քարտեզի վրա Հայաստանն ամրապնդում է իր տեղը: Ընդամենը երկու տարում սամբոյի չորս խոշորագույն մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում սամբո սիրում են, իսկ Հայաստանի կառավարությունը մեծապես աջակցում ու սատարում է այս մարզաձևի զարգացմանը»

Placeholder
Երևանում մեկնարկել է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը