Մինչև տարեվերջ կթարմացվի Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարությունը
Քաղաքական
14:04 04/04/2024
Տարածաշրջան

Մինչև տարեվերջ կթարմացվի Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարությունը

Թուրքիայի ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը հաստատման կներկայացվի մինչև այս տարվա վերջ։ «Կարմիր գրքի» շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 4-ին հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին հրահանգել է թարմացնել ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջազգային նոր մարտահրավերներն ու սպառնալիքները։ Վերջին անգամ դրանում լուրջ փոփոխություններ են կատարվել 2019 թվականի սեպտեմբերին։

«Կարմիր գրքում» սահմանվում են պետության ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդող քաղաքական, ռազմական և տնտեսական գործոնները, սահմանվում են ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունները, նպատակներն ու մեթոդները։

Placeholder
Մինչև տարեվերջ կթարմացվի Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարությունը