Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման կապակցությամբ
Քաղաքական
21:21 04/04/2024
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման կապակցությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Ըստ արտաքին գերատեսչության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, և կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես՝ արտատարածաշրջանային դերակատարները, անկողմնակալ մոտեցում որդեգրեն և չխանգարեն խաղաղության ջանքերին:

«Այս համատեքստում հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը, որը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը բացառող ցանկացած նախաձեռնություն ոչ թե կծառայի խաղաղությանը, այլ կսրի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը:

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման կապակցությամբ