«Հրապարակ». Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել է «շեֆին»
Օրվա մամուլ
09:16 04/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել է «շեֆին»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Արտաշատում՝ ներկուսակցական հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին, «պետությունը, կուսակցությունը բարձր մակարդակով կառավարելու համար»։ Հատկապես ներկուսակցական կարգուկանոնն է բարձր գնահատել և դա վերագրել է նրան, որ վարչությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Քծնանքն այնքան անթաքույց է եղել, որ անգամ ՔՊ-ականներն են տարակուսել:

Հիշեցնենք, որ նախկինում ՔՊ վարչության նախագահ են եղել Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը: 2022 թ․ հոկտեմբերին վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Թեև պարզ է, որ նախորդ նախագահների ժամանակ էլ որոշումները կայացրել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնևյան» ոճով քծնել է «շեֆին»