«Հրապարակ». Հայաստանը  կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը
Օրվա մամուլ
09:03 04/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բրյուսելում վաղը նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը լույս կսփռի՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի՞, կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը, թե՞ կշարունակի պահպանել երերուն ստատուս-քվոն` Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ ՔՊ-ում հատկապես անհամբեր սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որից հետո կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական «իտոգի» կգան։

Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության և ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, և Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլև ամբողջ Սյունիք: Բայց ի վերջո եկել են եզրահանգման, որ պետք է Արևմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական լուրջ աջակցության տեսքով: Անգամ հաշվարկ են արել, որ Արևմուտքն առնվազն 7-8 տարի` տարեկան 2-3 մլրդ դոլար պետք է Հայաստանին հատկացնի, որ հնարավոր լինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը` տարանջատվել Ռուսաստանից, Ռուսաստանին էլ դուրս մղել տարածաշրջանից։ Այսինքն, այս «դավաճանությունը» գին ունի, և դա տարեկան 3 միլիարդ դոլար է:

Մեզ պատմեցին, որ Փաշինյանը թիմակիցների մտահոգություններին ի պատասխան ասել է, թե նման հավաստիացումներ իրեն չեն տվել, սակայն ՔՊ-ի նեղ կազմին փոխանցել է, որ կարծես համաձայն են ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Գոնե մոտ մեկ միլիարդ դոլարի չափով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը