Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է
Քաղաքական
15:35 05/04/2024
Տարածաշրջան

Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և նպատակ ունի մեկուսացնել Ադրբեջանին։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Լայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը մասնակցությամբ։

Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու Արևմուտքի փորձերը ապագայում բացասական հետևանքներ կունենան։

 

Placeholder
Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է