ՊՆ-ի բարվոք վիճակում  գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել Նուբարաշենի աղբավայրում.Արթուր Չախոյան
Քաղաքական
12:50 05/04/2024
Հայաստան

ՊՆ-ի բարվոք վիճակում գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել Նուբարաշենի աղբավայրում.Արթուր Չախոյան

Շինարրա Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Նուբարաշենի աղբավայրից։
Վերջինս հայտնում է, որ այնտեղ թափված է գերթե ամբողջությամբ նոր ռազմական հանդերձանք և քնապարկեր։

«Ներկայացնում եմ հերթական խայտառակությունը, որ Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում  գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել աղբավայրում»-ասաց Չախոյանը։

Նա թափված գույքի երեք կտոր իր հետ տուն էր տարել և լվանալուց հետո ներկայացրել ամբողջովին նոր ռազմական հանդերձանքը։

Placeholder
ՊՆ-ի բարվոք վիճակում գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել Նուբարաշենի աղբավայրում.Արթուր Չախոյան