Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում
Իրավունք
23:26 06/04/2024
Աշխարհ

Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Extinction Rebellion խմբի համախոհ անդամների հետ փորձել է փակել A12 մայրուղին՝ բողոքելու  վառելիքի սուբսիդավորման դեմ: Այս մասին գրում է dw.com կայքը։

Հաղորդվում է, որ Գրետա Թունբերգը ձերբակալվել է ապրիլի 6-ին Հաագայում բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էր Extinction Rebellion (XR) շարժումը։ Ըստ AFP-ի՝ նրան և մի քանի այլ ցուցարարների նստեցրել են ավտոբուս, մինչդեռ ոստիկանությունը ձերբակալել է այլ մարդկանց:

Ցույցը, որին միացել էին շատ ակտիվիստներ, դեմ էին Նիդեռլանդների կառավարության սուբսիդիաներին օգտակար հանածոների արդյունահանման համար, ինչպիսիք են նավթը, գազը և ածուխը։ Ցուցարարները փորձել են փակել Հաագայի գլխավոր մայրուղիներից մեկը՝ A12 մայրուղին, որը կապում է քաղաքը երկրի այլ խոշոր բնակավայրերի հետ։

Placeholder
Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Հաագայում