Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան
Մշակույթ
19:54 06/04/2024
Հայաստան

Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան

«Կոմիտասի անվան կոնսերվատորիան բուհերի միավորման նախագծում ներառելու քննարկումները հուզում, խռովում և վրդովմունքի ալիք են առաջացնում ոչ միայն մասնագետ երաժիշտների, արվեստագետների, այլև՝ իրական արժեքների ու մշակութային կառույցների խորհուրդն ընկալող հասարակության լայն շերտերի շրջաններում»,- նման կարծիք է հայտնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կառավարման խորհրդի նախագահ,  ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը։

Նա նշել է, որ սփյուռքահայ և օտարերկրյա բազմաթիվ երաժիշտների համար Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան մասնագիտական կրթություն ձեռք բերելու բարձր և լուսավոր փարոս է, որին նրանք ձգտում և այդ անունով ներկայանում են աշխարհին:

«Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum՝ Երևանի մշակութային համալիր կենտրոնում, որի կենսունակությունն  ապահովող անփոխարինելի օղակն է»,- ասել է Լ.Երնջակյանը։

Placeholder
Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան