Ի՞նչ է հուշում ոտքերի և ողնաշարի թուլությունը. Օրթոպեդ - վերտեբրոլոգ
Առողջություն
18:00 08/04/2024
Հայաստան

Ի՞նչ է հուշում ոտքերի և ողնաշարի թուլությունը. Օրթոպեդ - վերտեբրոլոգ

«Մարդու օրգանիզմը շատ խելացի և ճշգրիտ մեխանիզմ է: Այն այս կամ այն խախտման մասին ազդանշան է տալիս տարբեր ցավային սինդրոմների տեսքով»,-նշում է հայտնի օրթոպեդ - վերտեբրոլոգ կարապետ Մոմջյանը։

Բժիշկն ընդգծում է՝ այդ ազդանշանները չանտեսելու, դրանք լսելու և հասկանալու կարողությունն օգնում է ժամանակին կանխել և հայտնաբերել լուրջ հիվանդություններ։

«Հաճախ գալիս են պացիենտներ՝ բողոքելով ոտքերի թուլությունից, «բամբակի» զգացումից, ցավից։
Այսպիսի գանգատների դեպքում պետք է պարզել, թե արդյո՞ք հիվանդն ունի ողնաշարի ստենոզ:

Ողնաշարի լուսանցքի զգալի նեղացումը (ստենոզը) հանգեցնում է ողնուղեղի վրա սեղմող ազդեցության, որը դրսևորվելու է ցավով, վերջույթների թուլությամբ, զգայական խանգարումներով, իսկ ծանր դեպքերում՝ միզապարկի և աղիների դիսֆունկցիայով և այլն։

Ժամանակակից բժշկության շնորհիվ այս խնդիրը կարող է արդյունավետ լուծվել՝ վիրահատական բուժման եղանակով:

Հարկավոր է միայն ժամանակին լսել օրգանիզմի «ուղարկած» ազդանշանները և դիմել մասնագետի»,-մանրամասնել է բժիշկը։
 

Placeholder
Ի՞նչ է հուշում ոտքերի և ողնաշարի թուլությունը. Օրթոպեդ - վերտեբրոլոգ