Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ-ն. Օհանյան
«Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։
«Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։
Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Ս. Օհանյանը։
Նա ընդգծեց, որ բավականին մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը. «Այդպես չի էլ կարելի անվանել՝ սահմանազատում, սահմանագծում։ Դա միակողմանի պահանջ է։ Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսել վերջից»։
Ս.Օհանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։