Ղազախսստանում 96 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով
Աշխարհում
12:36 10/04/2024
Աշխարհ

Ղազախսստանում 96 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով

Ուժեղ ջրհեղեղների պատճառով Ղազախստանում տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 96 հազարը, որից գրեթե 32 հազարը երեխաներ են։

«ՏԱՍՍ» գործակալությա փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական ստորաբաժանումների կոմիտեի ավագ սպա Սաիպաշ Էրասիլը։

Նշենք, որ ոըժեղ հալոցքի հետևանքով ջուրը լցվել է բնակելի տներ, շնեքեր, վնասվել են ենթակառուցվածքներ, ճանապարհներ։

«Ջրհեղեղի սկզբից ի վեր փրկվել է 96472 մարդ, որից 31640-ը երեխաներ են։ 7605 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, որից 3474-ը երեխաներ են»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։։

Նրա խոսքով, տուժած շրջաններ է հասցվել ավելի քան 167 տոննա մարդասիրական օգնություն։

Դուրս է մղվել ավելի քան 8,5 մլն խմ հալոցքային ջուր։

«Այս պահին դեռ 3444 մասնավոր բնակելի շենք, 339 բակային տարածք 5 շրջաններում մնում են ջրածածկի», - հայտարարել են ԱԻ նախարարությունից։

Մարտին սկսված ջրհեղեղների պատճառով Ղազախստանի 10 շրջաններում պահպանվում է  արտակարգ իրավիճակ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 24 հազար մարդ և ավելի քան 2,6 հազար միավոր տեխնիկա։

Placeholder
Ղազախսստանում 96 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով