Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի. Տիգրան Խաչատրյանը՝ բռնագաղթածների մասին
«Վերցրել ենք Կադաստրի կոմիտեում կատարված գործարքների վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը և եղել է միայն 5 բնակավայր, որտեղ գրանցված գործարքների արժեքը առուվաճառքի մասով 1 ք/մ-ի դիմաց գերազանցել է 200 հազար դրամը»,-ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Տիգրանհ Խաչատրյանը։
Նա պատասխանեց պատգամավոր Գեղամ Նազարյին հարցին, թե ինչ սկզբունքով են որոշել, որ բռնագաղթածներին հատկացվելու է 3-5 մլն դրամ բնակարան գնելու համար։
Խաչատրյանն ասաց, որ 200 հազար դրամը գերազանցող բնակարանները եղել են Աշտարակում, Երևանում, Էջմիածնում, Դիլիջանում և Ծաղկաձորում։
Խաչատրյանը հայտնեց, որ բռնագաղթածների ավելի քիչ թվով անդամներ ունեցող ընտանիքների համար, որոնք չեն կարողնա 6 կամ 9 մլն դրամով բնակարան գնել, նախատեսում են սոցիալական բնակարաններ, ինչի ուղղությամբ աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Վերցրել ենք բոլոր շենքերը, որոնք կարող են վերակառուցվել և հարմարեցվել այդ նպատակին, մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։