Ասիական զարգացման բանկը 2024  թ.-ի համար Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում
Տնտեսություն
15:35 11/04/2024
Հայաստան

Ասիական զարգացման բանկը 2024 թ.-ի համար Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում

 «2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հարջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրական ներհոսքի դանդաղումը նվազեցրել է  մասնավոր սպառման աճը» ,-այդ մասին հայտնեց  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։

Նրա խոսքով, այն կխթանի կառավարության նախաձեռնած բնակարանաշինության և  ենթակառուցվածների ծրագրերը, ինչը կնպաստի նրան. որ 2025 թվականին 2024 թվականի համեմատ տնտեսական աճ կգրանցվի։

Ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների, 2024  թ.-ին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, ինչը պայմանավորված է արտաքին պահանջարկի անկումով։

«Ասիական զարգացման հեռանկարների» 2024 թվականի թողարկման մեջ ԱԶԲ-ն կանախտեսում է, որ  ընթացիկ տարում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կլինի 5.7 %, այն դեպքում, երբ 2023 թվականին այն եղել է 8.7 %։ ԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին աճը կլինի 6 %-ի սահմաններում, որը պայմանավորվում է կառավարության կողմից իրականացվելիք բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրերով։

ԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին ծառայությունների ոլորտում կարձանագրվի 9.3 %, իսկ 2025 թավականին 9.4 % աճ, որը կապահովվի զբոսաշրջիկների ներհոսքով։

Ըստ կանխատեսումների, արդյունաբերության ոլորտը՝ ներառյալ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6.2 %-ով, իսկ 2025 թվականին՝ 7.4 %-ով։
Լյուկ Ֆոչմանը հայտնեց, որ հանքարդյունաբերության և  քարհանքագործության ոլորտում աճը կախված կլինի համաշխարհային գների զարգացումից և Հայաստանում նոր հանքատեղիների բացումից։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ 2024 թվականին  շինարարությունը կաճի 16.3 %-ով, իսկ 2025թ-ին՝ 18.1%-ով։

ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալի ներկայացմամբ, այս տարի Հայաստանում գնաճը կլինի 3 %, իսկ 2005-ին՝ 3.5 %։

Լյուկ Ֆոչմանը նշեց, որ ՀՀ-ի հետ համագործակցության մեկնարկից ի վեր ԱԶԲ-ն Հայաստանին  տրամադրել է 1.9 մլրդ դոլոր, որն ուղղվել  ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլ նաև մասնավոր հատվածին։

«Միակ նկառատումն այն է, որ կառավարությունը նախատեսում է զգալի ավելացնել պետական բյուջեի դեֆիցիտը։  Այն միակ թիվը, որ շեշտակի աճ ենք տեսնելու այն բյուջեի դեֆիցիտն է։ Պետական բյուջեով այն 4.6 % է նախատեսված»,- հայտնեց Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Գրիգոր Գյորջյանը և նշեց, որ այն կառավարելիության մակարդակում։

Տեսանյութը՝ ավելի ուշ։

Placeholder
Ասիական զարգացման բանկը 2024 թ.-ի համար Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում