Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
Աշխարհում
10:00 11/04/2024
Աշխարհ

Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովն  Մոնտե Կառլոյում  ընթացող «Մաստերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի 22-րդ ռակետ արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոյին։

Հանդիպումն ավարտվել է 4։6, 6։4, 6։3։ հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 17 րոպե։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,9 մլն եվրո։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը։

rbc.ru-ն գրում է, որ Խաչանովն իր կարիերայի ընթացքում միայն երեք  անգամ է Մոնտե Կառլոյում դուրս եկել երրորդ շրջան, այս մրցաշարում նա ավելի առաջ չի գնացել։
 

Placeholder