Ապրիլի 11-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
Տնտեսություն
09:10 11/04/2024
Հայաստան

Ապրիլի 11-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել

ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի11-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.44 դրամ՝ արժևորվելով 0.86 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 395.80 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 392 դրամ է, վաճառքը՝ 396 դրամ։

Ռուբլին և եվրոն էժանացել են։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 416.19 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 430.13 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 422 դրամ է, վաճառքը՝ 429 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.09 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.32 դրամ։
Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.15 դրամ, վաճառքը`4. 22 դրամ։

Placeholder