Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային
Կրթություն, գիտություն
08:05 11/04/2024
Հայաստան

Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային

Երեկ Փաշինյանը մի վագոն սնունդ տվեց սոցցանցերին՝ ծամելու։ Մեկը՝  «պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար» նախադասության վերլուծությունն էր՝ վրդովմունքով։

Փաշինյանը ասաց, հասկացանք՝ ինչու. Թվաբանության դասագիրքը տեսե՞լ եք՝ թե բա բաժանման աղյուսակ, թե բա՝ 6։8=1, կամ՝ իսկ դուք տեսե՞լ եք Տավուշը ուր, իսկ Լոռին ուր... Իբր իրար հետ կապ չունեն։ Պարզ է, չէ՞։

Դուք ինչու՞ եք ընկնում, փորփրում նման խոսքը։ Խոսք էլ չէ, խոսքը ենթադրում է տրամաբանական շարադրանք։  

Ցանկացած երկիր, որ ունի պատմություն, պատմական է
«Պատմական» նշանակում է «իրականում գոյություն ունեցող՝ ունեցած, ոչ մտացածին, իրական»: Այսինքն Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Տավտալոգիա։ Նույնաբանություն։

Այդ ադրբեջանն է հնարել իր պատմությունը, այդ ադրբեջանի մտացածինն ու իրականը կարող եք համեմատել իրար հետ։

Հայաստանի դեպքում՝... նույն բանը ինչպես կարող է նույնը չլինե՞լ ու այդ ոչ նույնին հակառակվել։ Դա ֆանտաստիկայի ժանրից է։ Դարդերս թողած, կենցաղը թողած, բարեկամ-հարազատներին պարտադիր այցերը թողած ազգովի ընկել տավտալոգիա ենք վերլուծում։

Հա, ի դեպ՝ իմացա՞ք Լոռին ու Տավուշը ինչքան են իրարից հեռու։ Իսկ հաշվեցի՞ք, թե ձեր ձախ ձեռքը ձեզնից ինչքան է հեռու, ու աջը՝ ինչքան։

Ու երբ բան չունենաք ասելու ու ասեք՝ «տուր մի տվեք» չի... ես էլ կասեմ՝ այդ ինչու իմ վերնագրի կրկնաբանությունը տեսաք, Փաշինյանի պատմական-իրական տավտալոգիան չտեսաք։


Ա.Ո. 
 

Placeholder
Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային