Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Արոնյան. Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«08.05.2019թ., մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց. «ՀՀ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար»։
Տարիներ անց, սակայն, ոչինչ չարվեց, և 26.02.2021թ.-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հայտարարեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց և հեռանում է ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն էր հայկական շախմատի նկատմամբ:
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը, կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Շախմատում հնարավոր չէ հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության»:
Լևոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակություն է տրամադրել ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետև դադարեցրել է այն։
«Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք, մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը, և ոլորտը վերածել քաոսի: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։