Ապրիլի 12-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել
Տնտեսություն
09:10 12/04/2024
Հայաստան

Ապրիլի 12-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել

ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 12-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.30 դրամ՝ արժևորվելով 1.33 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 397.86դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 395 դրամ է, վաճառքը՝ 399 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 415.63 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 429.44 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 423 դրամ է, վաճառքը՝ 429 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.11 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.34 դրամ։
Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.17 դրամ, վաճառքը`4. 25 դրամ։

 

Placeholder
Ապրիլի 12-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել