«Հրապարակ». Իշխանականները որոշել են ձգել քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնելը, քանի որ դա ինքնախոստովանական ցուցմունք է լինելու
Օրվա մամուլ
09:10 12/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Իշխանականները որոշել են ձգել քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնելը, քանի որ դա ինքնախոստովանական ցուցմունք է լինելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել: Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից` դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, և ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։

Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաև հիմնավորող փաստաթղթեր, նյութեր: Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց և փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, և դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Իշխանականները որոշել են ձգել քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնելը, քանի որ դա ինքնախոստովանական ցուցմունք է լինելու