Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու պահանջ. Անանյան
Քաղաքական
13:40 13/04/2024
Հայաստան

Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու պահանջ. Անանյան

«Ռազմավարական այլընտրանքային օրակարգի ձևավորման և գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ քաղաքական համախմբման անհրաժեշտությունը վերջին ժամանակներում դարձել է ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական դիսկուրսի հրատապ խնդիր»,- նման կարծիք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

նա նշել է, որ քաղաքական համախմբումը, ըստ էության, իրենից ներկայացնում է Հայաստանի հանրությանն ու ժողովրդին այլընտրանքային օրակարգ ներկայացնելու և այն իրագործելու համար անհապաղ իշխանափոխություն նախաձեռնելու, այն առաջնորդելու և գործնականում իրականացնելու վճռականություն, կամք ու պատրաստակամություն ունեցող քաղաքական դերակատարների (առանձին քաղաքական ուժերի և անհատ-գործիչների) կողմից սեփական կարողություններն ու ռեսուրսները՝ առանց քաղաքական սակարկությունների ու նախապայմանների, համախմբելու վերաբերյալ փոխհամաձայնություն:

«Քաղաքական համախմբմամբ գոյութենական պայքարի արդյունավետ ազգային առաջնորդություն ապահովելու համար քաղաքական համախմբման մասնակիցների կողմից փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ՀՀ ազգային ժողովին պետք է ներկայացվի գործող կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու և քաղաքական համախմբման մասնակիցների կողմից առաջադրված թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելու պահանջ։

Ըստ էության, այստեղ է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացվածությունը ՀՀ ազգային ժողովում նոր իմաստավորում է ստանալու, և նրանց ու փողոցային պայքարի մասնակիցների միասնական գործողությունների շնորհիվ ՀՀ ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնությունը պարտադրված իրականացնելու է հանրային պահանջը՝ իշխանափոխությունը։

Հանրությունը պատրաստ սպասում է քաղաքական համախմբման իրագործման առաջին քայլերին, որոնցով էլ, ըստ էության, կազդարարվի հասարակական-քաղաքական շարժման մեկնարկը՝ ազգային-ազատագրական պայքարի ոգուն և սկզբունքներին համահունչ»,- գրել է Անանյանը։ 

 

Placeholder
Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարությանն ու դրա ղեկավարին անվստահություն հայտնելու պահանջ. Անանյան