Christie's-ը և Լարի Գագոսյանը կկազմակերպեն աճուրդ՝ ի պաշտպանություն Կալիֆորնիայի էկոլոգիայի
Մշակույթ
10:56 13/04/2024
Աշխարհ

Christie's-ը և Լարի Գագոսյանը կկազմակերպեն աճուրդ՝ ի պաշտպանություն Կալիֆորնիայի էկոլոգիայի

Christie's աճուրդային տունը,  ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանը և դերասանուհի Ջեյն Ֆոնդան բացում են «Արվեստը հանուն ապահով և առողջ Կալիֆորնիայի» բարեգործական աճուրդ ու ցուցահանադես-վա-առք, որտեղ ներկայացված են ժամանակակից առաջատար նկարիչների նվիրաբերած աշխատանքները:

artguide.com-ի հաղորդմամբ, վաճառքից ստացված հասույթը կաջակցի « Campaign for a Safe and Healthy California» արշավին, որը ակտիվիստների, բժիշկների և քաղաքական գործիչների կոալիցիային է, պայքարում է կալիֆորնիացիներին նավթի հորատումից պաշտպանելու համար:
Աշխատանքները կհայտնվեն մայիս ամսին Christie's-ի հետպատերազմյան և ժամանակակից արվեստի աճուրդում, իսկ ամռանը Բևերլի Հիլզում Գագոսյանը ցուցահանդեսում:

Placeholder
Christie's-ը և Լարի Գագոսյանը կկազմակերպեն աճուրդ՝ ի պաշտպանություն Կալիֆորնիայի էկոլոգիայի