«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
Մշակույթ
22:34 13/04/2024
Հայաստան

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է հոբոյահար  Հայկ Հեքեքյանը; Նա կներկայացնի Հայաստանը օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:

Առաջին ալիքի հաղորդմամբ, հաղթողը որոշվել է հեռուստադիտողի և հայաստանյան ու միջազգային ժյուրիի ձայների համամասնությամբ։

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը հայտարարել էր դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:

Մրցույթին կարող էին մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:

Հայկ Հեքեքյանի կատարումը՝ այստեղ։ 
 

 

Placeholder
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը