Ամուսնալուծությունները իսլամական երկրներում. կնոջից հեռանալու պատճառները երբեմն հասնում են աբսուրդի
Աշխարհում
10:40 13/04/2024
Աշխարհ

Ամուսնալուծությունները իսլամական երկրներում. կնոջից հեռանալու պատճառները երբեմն հասնում են աբսուրդի

Իսլամական երկրներում ամուսնալուծությունները, չնայած տարածված կարծիքին, բավականին հաճախ են տեղի ունենում և կարող են լինել տարբեր, իսկ երբեմն ծիծաղելի ու տարօրինակ պատճառներով։ Այս մասին գրում է «Киноафиши»-ն։

Այսպես, մի քանի տարի առաջ ԱՄԷ-ում արձանագրվել է դեպք, երբ  ամուսինը բաժանվել է կնոջից ոչ թե դավաճանության համար, այլ այն պատճառով, որ նա  կնոջը տեսել էր ծովափին առանց դիմահարդարման։

Այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Իսլամում ամուսնալուծության համար ամուսինը պետք է միայն երեք անգամ արտասանի «տալակ» բառը (նշանակում է ամուսնալուծություն), որից հետո կինը պետք է դուրս գա տնից, բայց միևնույն ժամանակ նա ստանում է դրամական փոխհատուցում, որը նշված է ամուսնության պայմանագրում:

Մեկ այլ օրինակ. Ալժիրում տղամարդը ամուսնալուծության հայց է ներկայացրել հենց հարսանիքի հաջորդ օրը, քանի որ շատ է զարմացել, երբ տեսել է, թե թե որքան է փոխվել իր կինը առանց դիմահարդարման: Նա նույնիսկ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։

Սաուդյան Արաբիայում մի տղամարդ ամուսնալուծություն է պահանջել անմիջապես այն բանից հետո, երբ ամուսնական արարողությունից հետո առաջին անգամ տեսել է կնոջ դեմքը;

Սմարթֆոնները նույնպես ամուսնալուծության պատճառ են դարձել. Սաուդյան Արաբիայում ամուսանական առաջին գիշերը կինը նախընտրել է սոցիալական ցանցերը, քան ամուսնու հետ շփումը։

 

 

Placeholder