Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայդենի հետ Նաթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելը որոշել է չհարվածել Իրանին. The New York Times
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Իսրայելը որոշել էր հարձակվել Իրանի վրա կիրակի վաղ առավոտյան, սակայն ծրագիրը չեղյալ է համարվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո:
Ըստ պարբերականի, Բայդենի վարչակազմը Իսրայելին խորհուրդ է տվել զգույշ լինել և խուսափել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից՝ Իրանի օդային հարվածներից հաջողությամբ պաշտպանվելուց հետո։
ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելի կողմից ավելի քան 300 անօդաչու և հրթիռ որսալը գնահատել են որպես կարևոր ռազմավարական հաղթանակ, որը կարող է հետագա պատասխան միջոցներ չպահանջել, նշում է լրատվամիջոցը: