Ապրիլի 19-ի ցեեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +28-ի
Հասարակություն
15:45 15/04/2024
Հայաստան

Ապրիլի 19-ի ցեեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +28-ի

Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի, 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Placeholder