Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկից, վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջություն
15:01 15/04/2024
Հայաստան

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկից, վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմիա և լյարդի սալջարդ։

Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։

Placeholder
Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկից, վիճակը ծայրահեղ ծանր է