Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 1,5 միլիարդ դոլար.Վարդան Բոստանջյան
Տնտեսություն
15:46 17/04/2024
Հայաստան

Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 1,5 միլիարդ դոլար.Վարդան Բոստանջյան

«Հայաստանում տնտեսությունը որպես այդպիսին գոյություն չունի»,- կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը;

Նրա խոսքով՝ ներկայում  Հայաստանում նկատվող ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ դրամական հոսք է գալիս, ինչը զարգացում չէ։

Բոստանջյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները գիտակցված են այդ պայմանները ստեղծել, ինչի հետևանքով տնտեսության կառուցվածքը հետամնաց է,  արդյունաբերություն և գյուղատնտեսություն չա։

«Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 630 միլիարդ դրամ կամ ընթացիկ փոխարժեքով ավելի քան 1,5 միլիարդ դոլար։ Ո՞ւմ են տրվել այս արտոնությունները: Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների՞ն, ոչ։  Ընկերությանը, որը շշալցնում է ծորակի ջուրը»,-հայտարարեց տնտեսակագիտության դոկտոր:
 

Placeholder
Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 1,5 միլիարդ դոլար.Վարդան Բոստանջյան