Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Իրավունք
11:18 18/04/2024
Տարածաշրջան

Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով

Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։

Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը, պղծում են գերեզմաններ, տներ... իսկ Հայաստանում մեկը չկա հայցեր կազմակերպի վայրագության դեմ։

Ենթադրենք ամբողջ Արցախը եկել է Հայաստան՝ տեսարժան վայրերը տեսնի, հետ գնա։ Ի վերջո նույնիսկ վերջին մոդայի Եվրոպան է ասել, որ արցախցիները պիտի հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տները։

Մարդիկ տուն, ապրուստ,... նյութականն էլ, հոգևորն էլ թողել, եկել են։ Ինչու չեք գնահատում այդ ամենը ու հայցեր ներկայացնում։

Միլիոններ է, միլիարդներ է, գումարած՝ բարոյական վնասները։ Խելոք ու հեզ նստել եք, տնաշեններ։ Ադրբեջանին ահռելի գումարների առաջ կանգնեցրեք, ի վերջո դրանք էլ, նրանք էլ միայն փողն են հասկանում։

Ամաչու՞մ եք կյանքը դրամ դարձնե՞լ։ Մի ամաչեք, դա նրանց համար է։ Վաղ կա, վերադարձ կա, ի վերջո՝ փողով զսպել կա։ Ու խոսքը արդեն փչացրած, ոչնչացրածի մասին չէ՝ ամեն ինչ գույքագրել, գնահատել։

Կրկնում եմ հարցս՝ Հայաստանում իրոք իրավաբան կա՞։
Մեկ էլ՝ Արցախին լրի՞վ անտեր ենք թողնում...

Անահիտ Ոսկանյան

Placeholder
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով