Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Սպորտ
18:24 18/04/2024
Հայաստան

Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ Անդրեյանը / 60 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և Գոռ Կարապետյանը / 90 կգ /:

Լավ հանդես գալու նպատակով,  նշած տղաները,  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքի են մասնակցել Սոչիում: Նախապատրաստությունը շարունակվում է Գյումրիում, որտեղից կմեկնեն մրցավայր:

Եվրոպական ստուգատեսը օլիմպիական վարկանիշային միավորներ է մասնակիցներին: Հնարավոր է միավորներ ստանան նաև մեր երիտասարդ պատվիրակները: Այունամենայնիվ, կարծում ենք  Փարիզի խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

 

Placeholder
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ