Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Քաղաքական
16:08 18/04/2024
Տարածաշրջան

Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը

Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Ակթյուրքը։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Ակնայում։

Ըստ պաշտոնական հայտարարության, կենտրոնից երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հաստատեց ռուս խաղաղապահների ու տեխնիկայի դուրսբերումն Արցախից։  Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, այս որոշումը կայացրել է երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը։

Placeholder
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը