Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
Քաղաքական
15:41 19/04/2024
Աշխարհ

Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են

«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ասել, թե հայերը հեռացել են Ղարաբաղից, իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով, սխալ է»,- ասել է նա։

«Ես իսկապես կցանկանայի այս պատասխանը եզրափակել սկզբում իմ ասածով։ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ Ռուսաստանը արել է անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ եղել է և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ն.Փաշինյանը շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծ քննարկում ունենալ՝ առանց այն փաստարկների, «որոնք բարձրացնում են մեր արևմտյան չարակամները»։

Placeholder
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են