Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա նշեց, որ ջրային ռեսուրսների հարցը, որով տասնյակ գյուղեր օգտագործում են հողերը ոռոգելու համար, լուծված չէ։
«Հակառակորդին տալիս ես այդ տարածքները ու առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին փլուզվելու է։ Նոր պաշտպանական բնագիծ դու կառուցե՞լ ես։ Ոչ։
Այսինքն, քայլ է արվում, որի հետևանքով մենք ունենում ենք ակնհայտ կորուստներ, որևէ երաշխք չկա, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի, ու դա Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում։ Կեղծիք է»,- ասաց Նահապետյանը։
Նա ընդգծեց, որ այդ զիջումներն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. «Էլեկտրաէնեգիա օգտագործում են Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Եթե գազամուղի որոշ հատվածում անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո ու դա կարող է պարբերաբար պայթեցվել, հոսանքի խնդիր է առաջանում»։
Հայկ Նահապետյանն ասաց, որ ընդդիմադիր դաշտն միասնական չէ, բայց գոնե այս հարցում կարող էին միասնական կեցվածք դրսևորել։