Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Հասարակություն
08:47 20/04/2024
Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ս. Թ.-ին (ծնված 1978 թ․)։

Placeholder
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն