Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան
Քաղաքական
12:19 22/04/2024
Հայաստան

Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան

«Կարծես կրկնվում է Արցախի սցենարը։ Այն, ինչ որպես սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ մայր հայրենիքում»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների  ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախկին  նախարար, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա ընդգեց, որ շարունակվում է նույն գիծը, որոհետև նույն իշխանություններն են այդ գծի հետևում և այդ իշխանությունների գիծը որևէ հիմնավորում, մասնագիտական բացատրություն չունի։

«Չգիտեմ, ով է որոշում, որ կաբինետում, քանի հոգով, բայց դա հրամացվում է  որպես հանրության համար ընդունելի կարծիք»,- ասաց Ա.Ղուլյանը։ 

Նա նշեց, որ այս ամենը կանխելու ճանապարահ կա, բայց անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի և գործող իշխանությունները, և Հայաստանում քաղաքական շրջանակները կարողանան ազդել որոշում ընդունելու վրա։ 

«Կյանքը ցույց է տվել, որ հերթով զիջելու քաղաքականությունը կանգառ չունի։ Այստեղ ամեն ինչ շարունակվում է նույն ձևով։

Մարդիկ, ովքեր  որոշում պետք է ընդունեն, այն գլխից հակված են, որ ամեն ինչ կարելի է անել, միայն թե որևէ բան չփոխվի մեր իշխանության մեջ»,- ասաց Ա. Ղուլյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան