Ինչ են քննարկում Պուտինն ու Ալիևն ընթացող հանդիպմանը
Քաղաքական
17:44 22/04/2024
Աշխարհ

Ինչ են քննարկում Պուտինն ու Ալիևն ընթացող հանդիպմանը

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վ. Պուտինի ու Ի. Ալիևի միջ բանակցությունները։ Վերջինն աշխատանքային այսոց Մոսկվայում է։ Կրեմլից  որոշ մանրամասներ են հայտնում հանդիպման ընթացքից։

«Իհարկե, մենք հնարավորություն ունենք քննարկելու երկկողմ հարաբերությունները, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է,  այն հասել է արդեն ավելի քան 4 մլրդ դոլարի։ Դոլարային արտահայտությամբ վեց միլիարդի ռուսական ներդրումներն են արված Ադրբեջանի տնտեսության մեջ։ Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը»,-ասել է Վ. Պուտինը հանդիպման մեկնարկին։

Նա նշել է, որ հանդիպման օրակարգում կլինի նաև տարածաշրջանի անվատնգության հարցը։

«Խնդիրներն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,-ասել է Վ. Պուտինն ու բարի գալուստ մաղթել Ալիևին։

Placeholder
Ինչ են քննարկում Պուտինն ու Ալիևն ընթացող հանդիպմանը